Սկանդալ Երևանի դատաբժշկական գիտագործնական կենտրոնում. դիակն անարգել են, նկարահանել դիահերձումը և տարածել համացանցում
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 71-ամյա Շավարշ Գևորգյանի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ամիսներ առաջ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դիահերձարանի սանիտար Ն.-ն կանգնել է դիահերձարանի սեղանի վրա ու կատարել է դիահերձում: Նրան այդ պահին տեսանկարահանել է դիահերձարանի սանիտար Վ. Մ.-ն որից հետո տեսանյութը տրամադրել է կենտրոնի աշխատակից Նունե Մ.-ին:
Շ. Գևորգյանը հայտնել է նաև, որ Նունե Մ.-ն տեսանյութը տարածել է համացանցում և այդ կերպ անարգանքի է ենթարկել դիակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունում արդեն ունեն տեսանյութը: