ԱԱԾ-ն ձերբակալել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին
Երեկ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Ինչպես արդեն հայտնել ենք‚ երեկ ԱԱԾ-ն Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում մի քանի ժամ գործողություններ է իրականացնում: Այդ գրասենյակը պատկանում է Արտյոմ Կանևսկոյին:
ԱԱԾ-ն հաստատել է գրասենյակում գործողություն կատարելու մասին տեղեկությունները և խոստացել մանրամասներ հայտնել ավելի ուշ:
Թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել Կանևսկոյը այս պահին ճշտել չհաջողվեց: Չի բացառվում, որ նա ձերբակալվել է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մահափորձի գործով: