Վրաստանում Սաակաշվիլիին 6 տարվա ազատազրկման են դատապարտել
Թբիլիսիի դատարանը մեղավոր է ճանաչել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին՝ վրացի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Այսպիսով, Սաակաշվիլիին դատապարտել են վեց տարի ազատազրկման։
Բացի այդ, քաղաքական գործիչը 2 տարի 3 ամսով զրկվել է պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Նշենք, որ Վրաստանում Սաակաշվիլիին մեղադրում են ուժի գործադրմամբ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կանխամտածված կերպով առողջությանը ծանր վնաս հասցնելու համար։
Գործը վերաբերում է 2005 թվականի դեպքերին, երբ Վրաստանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա զինված հարձակում էր տեղի ունեցել։