Մենք չենք ուզում էս բռնապետի մոտ ապրենք, զզվել ենք. Արշալույսում շարունակում են բողոքել գյուղապետի դեմ (տեսանյութ)
Գեներալ Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղում՝ Արշալույսում գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը պահանջող մոտ մեկ տասնյակ գյուղացիները փակել են գյուղապետարանի մուտքը:
Նրանք պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Վերջինը, ի դեպ, արձակուրդում է: