2 ավտոմեքենա, դոլարով և եվրոյով փոխառություններ. Բնապահպանության նախարարի ունեցվածքը
ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանը այս տարվա հունիսի 9-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Որպես անշարժ գույք Գրիգորյանը հայտարարագրել է մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում: Ըստ հայտարարագրի Գրիգորյանը ունի երկու շարժական գույք` ավտոմեքենա, «OPEL VECTRA A 1.6 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բնապահպանության նախարարն ունեցել է բաժնետոմս` 50 հազար ՀՀ դրամի:
Էրիկ Գրիգորյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 4 տարբեր չափերի փոխառություններ է հանձնել` 40 հազար դոլարի չափով, 30 հազար դոլարի չափով, 38 հազար 105 եվրոյի չափով և 4 մլն 974 հազար դրամի չափով:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գրիգորյանի ունեցած դրամական միջոցները կազմել են` 2 մլն դրամ, 3000 դոլար և 896 շվեյցարական ֆրանկ:
Այս տարվա հունվարից 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը Գրիգորյանի եկամուտները կազմել են 3 մլն 780 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից: