Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման հետ կապված հարցադրումների վերաբերյալ Արդշինբանկի հայտարարությունը
Վերջին օրերի ընթացքում` ԱԱԾ կադրերի ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանի նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունների կապակցությամբ, մամուլում բարձրացվել են ՀՀ-ում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման հետ կապված հարցադրումներ:
Այս առիթով հայտնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ գործողություններն եղել են բանկային գաղտնիքի ու փողերի լվացման մասին ՀՀ օրենսդրության պահանջների խստագույն պահպանման շրջանակներում: