Վալերիյ Օսիպյանը ավտոմեքենայից աղբ նետողին հորդորում է՝ այդ աղբը փողոցից տեղափոխել (տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարելիս չծխեն և աղբ չնետեն դուրս:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու ավտոմեքենայի վարորդը աղբը նետում մեքենայից դուրս: