Ես հրաշքով ողջ մնացի․ Մառա Բաղդասարյանը ճանապարհատրանսպորտային կանոնները պահպանելու կոչ է անում (լուսանկար)
Վարորդական իրավունքներից ցմահ զրկված մրցարշավորդուհի Մառա Բաղդասարյանը դիմել է Instagram-ի իր հետևորդներին՝ խնդրելով չխախտել ճանապարհատրանսպորտային կանոնները։ Բացի այդ, նա հիշել է, որ ինքն անձամբ, ուղևոր լինելով, կարող էր ՃՏՊ-ի զոհ դառնալ։
«Երբեք չգիտես՝ ինչպես կփոխվի կյանքդ, հատկապես՝ կյանքը ՃՏՊ-ից հետո։ Կարելի է անվերջ պարզաբանել՝ ով է ճիշտ, ով՝ մեղավոր, սակայն դրանով մարդկանց կյանքը չես վերադարձնի և չես մոռանա ապրածդ սարսափը։ Ես ինքս ՃՏՊ-ի զոհ եմ դարձել՝ գտնվելով ավտոմեքենայի հետևի նստարանին։ Մինչ օրս դժվարությամբ եմ հիշում, թե ինչպես հրաշքով ողջ մնացի և առողջացա ստացած լուրջ վնասվածքներից հետո։ Ճանապարհատրանսպորտային կանոններին հետևելով՝ դուք պահպանում եք Ձեր և ձեր մտերիմների կյանքը։ Հիշե՛ք այդ մասին։ Այժմ ես այդ ամենը հիշում եմ և ձեզ կոչ եմ անում պահպանել ճանապարահատրանսպորտային կանոնները»,-գրել է նա։