ԱԱ-2018-ի սենսացիան. Գերմանիան դուրս մնաց պայքարից (տեսանյութ)
Աշխարհի առաջնության F խմբում կայացան խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները:
Կայացավ անհավանականը՝ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ խմբից:
Գերմանացիների և հարավկորեացիների միջև հանդիպման ավելացված ժամանակում ասիացիները 2 գոլ խփեցին և 2-րդ պարտությունը պարգևեցին Գերմանիային: