Վարչապետի որոշմամբ Արտակ Նահապետյանը փրկարար ծառայության պետ է նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտակ Նահապետյանին փրկարար ծառայության պետ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.
Արտակ Նահապետյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,-ասված է որոշման տեքստում։