Ալեքսիս Օհանյանը Հայաստանում այցելել է շուկա. ի՞նչ գրառում է արել նա այդ մասին (լուսանկար)
Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանել է Հայաստան ու արդեն երկրորդ գրառումն արել դրա վերաբերյալ:
Instagram-ի իր էջի հերթական գրառմամբ միլիոնատերը պատմել է շուկա կատարած այցի մասին ու համապատասխան լուսանկար հրապարակել:
«Այցելություն շուկա: Նկարում պատկերված չեն համեղ ծիրանները: Մեզ մոտ շատ լավ է ստացվում սնունդը պահածոյացնելը: Հայրս սովոր էր ձմռան համար բանջարեղեն պահածոյացնել: Կարծում եմ, որ իմ սկսելու հարցը լոկ ժամանակի խնդիր է»,-գրել է Օհանյանը: