Տարոն Մարգարյանի միջոցների ծագումնաբանությունը խնդրահարույց դժվար լինի. Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆինանսական միջոցների ծագումնաբանությունը դժվար խնդրահարույց լինի:
Այսօր՝ հունիսի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Շարմազանովը, անդրադառնալով Տարոն Մարգարյանի ունեցվածի մասին օրերս հրապարակված տեսանյութին, ասաց. «Տարոն Մարգարյանն իմ ընկերն է, իսկ Անդրանիկ Մարգարյանը՝ իմ ուսուցիչը: Ինչքան որ գիտեմ, այդ միջոցների ծագումնաբանությունը խնդրահարույց դժվար լինի: Անկեղծ եմ ասում՝ Տարոնի մասին տեսանյութը չեմ նայել»: