Հարուստ լինելը վատ բան չէ. Շարմազանովը՝ Սերժի Վաչոյի ձերբակալության մասին (տեսանյութ)
Իրավապահ մարմինների գործողությունները չեմ մեկնաբանում, Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված ԱԱԾ-ն արդեն ազատ է արձակել եւ պարզ է, թե ինչ է եղել, իսկ Վաչագան Ղազարյանի հետ կապված նախաքննություն է գնում եւ նախաքննությանը չմիջամտելու շահերից ելնելով մեկնաբանություն չեմ անում:
Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նրան, որ նախօերին բերման է ենթարկվել Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ապա ազատ արձակվել, իսկ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ վաչագան Ղազրայանը ձերբակալվել է, նրա մոտ մեծ քանակությամբ գումար են հայտնաբերել:
Դիտարկմանը, թե իր մոտ հարցեր չե՞ն առաջանում, որ Վաչագան Ղազարյանի մոտ այդ քանակի գումարներ են հայտնաբերել, ինչու իր մոտ նման գումարներ երբեք չեն եղել՝ հաշվի առնելով, որ երկուսն էլ պետական պաշտոնյա են եղել, Շարմազանովն ասաց.
«Նախ, եկեք հարգենք անմեղության կանխավարկածը, երկրորդ, իմ մոտ ինչ-որ կա, հայտարարագրված է: Կարծում եմ՝ ավելի շատ հայտարարագրված է, քան կա, որովհետեւ այս 6 ամսում ծախսեր արվել են: Վաչագան Ղազարյանն իրավունք ունի ունենալու փաստաբան, գործընթացը կգնա, նա իրավունք ունի ցուցմունք տալ կամ չտալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: