Հանձնարարել եմ ՀԱԷԿ-ի արդիականացման, վերազինման աշխատանքները կատարել պատշաճ, ժամանակացույցին համապատասխան. Արթուր Գրիգորյան
Հանձնարարել եմ պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնել ՀԱԷԿ-ի արդիականացման, վերազինման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Այսօր ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Քննարկման ընթացքում տվել եմ մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ լինել խիստ հետևողական, որպեսզի արդիականացման, վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Այնուհետև շրջայց եմ կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել եմ վերանորոգման, արդիականացման աշխատանքների ընթացքին, առաջիկա անելիքներին»,-ասված է գրառման մեջ։