Ինչու՞ է Մեգան Մարքլը մեծ չափսի բարձրակրունկներ կրում
Եթե դուք հետևում եք Մեգան Մարքլի ոճին, ապա նկատած կլինեք նրա հետաքրքիր նախապատվությունը կոշիկների չափսին: Եթե դեռ չեք նկատել ստորև ներկայացվում են նկարներՙ որոնցում հստակ երևում են կոշիկների չափերը:
Մեգանի չեզոք գույնի Aquzarra բարձրակրունկերը իր նշանադրության օրը:
Ժանգագույն Պրադա բարձրակրունկները նա կրում էր Հյուսիսային Իռլանդիայում Մարտի 2-ին:
Հավանաբար նկատեցիք, որ նա կրում է մեծ չափի բարձրակրունկներ, բայց ո՞րն է պատճառը:
Մի բան կա, որը կարող է պատճառ դառնալ այս ամենին «Հայտնի մարդիկ, երբ գնում են կոշիկ գնելու սովորաբար մեկ կամ երկու չափս մեծ կոշիկներ են նախընտրում, հատկապես այն ժամանակ, երբ առջևում սպասվում է կարևոր իրադարձություն կամ պատրաստվում են քայլել կարմիր գորգի վրայով: Եվ միակ պատճառը, որ կարող է կապ ունենալ սրա հետ, կոշտուկների առաջացումից խուսափելն է»: