Իմ երկրի կառավարությունն՝ իմ երկրի կառավարությունն է, Փաշինյանն իմ երկրի վարչապետն է. Շարմազանով
«Իմ երկրի կառավարությունն՝ իմ երկրի կառավարությունն է: Փաշինյանն իմ երկրի վարչապետն է, ես պետք է պաշտպանեմ թե Փաշինյանին, թե նրա կառավարությանը, թե ՀՀ շահերը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ՍԾՏՀ-ում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին անդրադարձ եղա՞վ՝ անկախ նրանից, որ կառույցը քաղաքական չէ:
«Չերչիլն ասում էր՝ ես անխնա քննադատում եմ իմ երկրի կառավարությանն իմ երկրի ներսում, սակայն ինձ երբեք շռայլություն թույլ չեմ տա, որպեսզի իմ երկրի կառավարությանը քննադատեմ իմ երկրի սահմաններից դուրս: Ես ԱԺ պատգամավոր եմ և ընտրվել եմ, որպեսզի պաշտպանեմ ՀՀ պետական շահը: Միջազգային հարթակներում բոլորս պետք է վարվենք այդպես՝ ստորադասենք մեր քաղաքական, կուսակցական շահը: Կուսակցական պայքարի համար կան տեղեր, մեթոդներ, բայց ոչ երբեք միջազգային վեհաժողովներում»,- ասաց Շարմազանովը: