Սերժ Սարգսյանը չի արել այնպիսի բան, որ հերթն իրեն էլ հասնի. Շարմազանովը՝ ստուգումների մասին (տեսանյութ)
Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն արել է մի բան, որ հերթն իրեն կարող է հասնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ ԱԱԾ-ի ստուգումները հասնեն նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Բացի լավ բանից, բացի Արցախի շահը պաշտպանելուց այս տարիների ընթացքում պարոն նախագահը չեմ կարծում, որ որեւէ խնդիրների մեջ եղած լինի: Սա իմ անձնական կարծիքն է»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: