Կհայտնվի՞ Ռոբերտ Քոչարյանը ճաղերի հետևում. Փաշինյանի պատասխանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանեց օգտատիրոջ՝ Դո՞ւք էլ եք համոզված, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ճաղերի հետևում հարցին:
«Ես չեմ կարող ձևակերպել խնդիր, թե ինչ-որ մեկը կհայտնվի ճաղերի հետևում, թե ոչ: Բայց նրանք, ովքեր թույլ են տվել չարաշահումներ, կոռուպցիա են իրականացրել, անպայման կհայտնվեն ճաղերի հետևում: Իսկ դրանով կզբաղվեն իրավապահ մարմինները»,-նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ: