Պատասխանները կտան իրավապահ մարմինները. վարչապետը՝ Տարոն Մարգարյանի մասին տեսանյութի և բողոքի ակցիաների մասին
Պատասխանելով Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ նախօրեին համացանցում տարածված տեսանյութին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց, որ Տարոն Մարգարյանի վերաբերյալ տեսանյութը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները պիտի տան իրավապահ մարմինները:
«Արդեն գիտեք՝ «Երևան» հիմնադրամի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և բոլոր հարցերը հետևողականորեն իրենց պատասխանները կստանան»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չպիտի լինեն, եթե քաղաքական մոտիվներով ինչ-որ մեկին բանտարկեն, կնշանակի ամեն ինչ իզուր էր, և բան չի փոխվել:
«Ոչ մի ահազանգ առանց քննության չի մնում, բայց որևէ գործողություն պիտի հիմնված լինի փաստերի վրա: Այս պարագայում անիմստ է կրկին ակցիաներ անել քաղաքապետարանի մոտ, որովհետև դուք սրանով նաև ճնշում եք գործադրում կառավորության վրա»,-նշեց Փաշինյանը՝ կոչ անելով այդ քաղաքացիական ակցիաներն անել այն ժամանակ, երբ կառավարության հանդեպ վստահություն չկա, երբ մտածում են, որ անգործություն է այս թեմայով:
«Կառավարություն ենք դարձել, որ դուք չգնանք փողոցներում կանգնենք: Մենք փողոցներում կանգնել ենք, մեր իշխանությունը հաստատել ենք, էլ ինչի՞ փողոցում բողոքել: Ես մեր կողմնակիցներին կոչ եմ անում հետ մնալ նման ակցիաններից, որ տարբերենք սաբոտաժը իրականությունից»,-ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց չիրականացնել անհնազանդության ակցիաներ, որովհետև դրանով կառավարությանը շեղում են օրակարգից: