Լոռու նորանշանակ փոխմարզպետին դիմավորել են դատարկ աշխատասենյակում (լուսանկար)
Լոռու նորանշանակ փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր այցելել է իր աշխատասենյակ, որը դատարկ է եղել: Այս մասին Ղուկասյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում.
«Այ այսպիսի տեսք ունի իմ աշխատասենյակը: Առանց սեղան և մինիմալ հարմարության: Դիմավորեցին ինձ այսպես, հետևությունները թողնում եմ Ձեզ: Սակայն սա արագ կարգավորելու խնդիր է)) Խնդիրները հետո են առաջանալու, բայց ոչ ինձ համար»,-գրել է փոխմարզպետը:
Մինչ Ղուկասյանը, աշխատասեղանը պատկանել է նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանին: