ԵԽԽՎ–ն այս տարվա հինգերորդ նախագահին է ընտրել
ԵԽԽՎ–ն հաստատել է վեհաժողովի այս տարվա արդեն հինգերորդ նախագահին։ Նա շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկեն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Նա միակ թեկնածուն է եղել Վեհաժողովի նախագահի պաշտոնում։
Վեհաժողովի նախկին ղեկավար Միկելե Նիկոլետին հրաժարական էր տվել Իտալիայում այս տարվա մարտին տեղի ունեցած ընտրություններում պարտություն կրելուց հետո։ Նրա քաղաքական խումբը այդ պաշտոնում ընտրել է Պասկեին։
Նախորդ տարի ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հեռացվել էր իսպանացի Պեդրո Ագրամունդը Սիրիա ուղեւորվելուց հետո։ Մինչեւ նոր նախագահին ընտրելը նախագահի գործառույթներն իրականացրել է բրիտանացի Ռոջեր Գեյլը։ Հոկտեմբերյան նստաշրջանի երկրորդ կեսին Ագրամունդի քաղաքական խմբից ԵԽԽվ նախագահի պաշտոնում ընտրվել է Ստելլա Կիրիակիդեսը։ Հաջորդ տարվա հունվարին, երբ սոցիալիստների հերթն է եկել, ընտրվել է Միկելե Նիկոլետին։