Արշալույս գյուղում պահանջում են գյուղապետի հրաժարականը. ուղիղ
Արշալուսցիները պահանջում են համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, ով Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:
Բողոքի ցույցերն այստեղ շարունակվում են արդեն մի քանի օր: Ըստ գյուղացիների՝ երկար տարիներ իրենք բախվում են գյուղապետի կողմից ցուցաբերված անարդարությանն ու յուրացումներին: