Գործադուլ Մալաթիա-Սեբաստիայում․ բողոքում են 19-րդ պոլիկլինիկայի տնօրենի դեմ
Այս պահին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 19 պոլիկլինիկայի գործող տնօրեն Սամվել Սարգսյանի դեմ գործադուլ է տեղի ունենում։
«Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 19 պոլիկլինիկայի (Անդրանիկի փող., 5/9 շենք) բակում այս պահին գործադուլ է գործող տնօրեն Սամվել Սարգսյանի դեմ», - ասված է Ելք դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։