Քաղաքացիները փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը և պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը. ուղիղ
Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ հունիսի 25-ի առավոտից հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք շրջափակել են Քաղաքապետարանի մուտքը, չեն թողնում որևէ մեկը մուտք գործի:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց քայլի պատճառը երեկ հրապարակված հետաքննություն-տեսանյութ է, որի համաձայն Տարոն Մարգարյան իր ողջ կյանքը լինելով բացառապես պետական պաշտոնյա, կուտակել է զգալի ունեցվածք: Նրանք պնդում են, որ այստեղ դեպքի վայր է և իրավապահները պետք է զբաղվեն ուսումնասիրություններով:
Երեկ երեկոյան է տեսանյութը հրապարակվել, որցի հետո սոցիալական ցանցերում կչեր էին հնչում, որ պետք է շրջափակել քաղաքապետարանի շենքը: