Անգլիան ջախջախեց Պանամային
Աշխարհի առաջնության 2-րդ տուրում G խմբում հանդիպեցին Անգլիայի և Պանամայի հավաքականները:
Անգլիացիները ջախջախիչ հաղթանակ տարան՝ 6:1 հաշվով:
Հեթ-տրկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, որը խփեց իր 5-րդ գոլը ընթացիկ առաջնությունում։ Դուբլի հեղինակ դարձավ Ջոն Սթոունզը և մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջեսե Լինգարդը։
Վաստակելով 6 միավոր Անգլիան վերջին տուրից առաջ նվաճեց 1/8-րդ եզափակչի ուղեգիր։