Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 3 ամսով
Եգիպտոսի խորհրդարանը կիրակի կողմ է քվեարկել երկրում գործող արտակարգ դրությունը ևս 3 ամսով երկարաձգելուն:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի օրենսդրական մարմնի մամլո ծառայությանը: Ինչպես նշվում է, ավելի վաղ համապատասխան հրամանագիրն ստորագրել էր երկրի նախագահ Աբդել ֆաթահ աս-Սիսին: Նախագահը Եգիպտոսում արտակարգ դրություն է հայտարարվել 2017-ի ապրիլին՝ Տանտայում և Ալեքսանդրիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Երկու պայթյունի հետևանքով այն ժամանակ ավելի քան 50 մարդ էր զոհվել, 100-ից ավելին՝ վիրավորվել: Այնուհետև օրենքի համապատասխան արտակարգ դրության ռեժիմը պարբերաբար երկարաձգվել է 3 ամսով: Ներկա պահին Եգիպտոսը զանգվածային գործողություններ է ծավալում ահաբեկչության դեմ Սինայի թերակղզու կենտրոնական և հյուսիսային մասերում: