Անժելա Սարաֆյանը ներկայացել է շքեղ հանդերձանքով (լուսանկար)
Դերասանուհին Instagram-ում հերթական անգամ փայլեց իր նոր, հմայիչ ու իրեն հատուկ արիստոկրատ ոճով: Անժելան լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում նա կրում է հայտնի մոդելավորող Քրիսթիան Սիրիանոյի կողմից ստեղծված հանդերձանքը:
Պետք է նշել, որ այս ընտրությունն ընդգծել է աստղի հասակը ու սլացիկ կազմվածքը: Ծաղկավոր նախշազարդերը ու լայն թեւքերը խոսում են դասական եւ մոդերն նորաձեւության զուգադրման մասին:
Հիշեցնենք, որ Անժելա Սարաֆյանի անվան շուրջ վերջերս բավականին թեժ քննարկումներ էին գլուխ բարձրացրել: Մարտին հայտնում էին, որ դերասանուհի Անժելա Սարաֆյանը հանդիպում է Նիք Ջոնասի հետ։ 25-ամյա երգիչն ու 34-ամյա դերասանուհին այն ժամանակ չէին մեկնաբանել այդ նորությունը, բայց աղբյուրների տեղեկություններով՝ դերասանները ծանոթացել էին իրենց ընդհանուր ընկերոջ՝ ոճաբան Ավո Երմագյանի միջոցով։ Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ Նիքը նոր ընկերուհի ունի, նա հանդիպում է Պրիյանկա Չոպրայի հետ։