Դադարեցվեցին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. արտահերթ նիստի հայտարարությունը
Երկրապահ կամավորականների միության վարչության նիստն ավարտվեց: Արդյունքում որոշվեց լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին: Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
Նա նաև հրապարակել է նիստում ընդունված հայտարարությունը:
«ՀՀ ԵԿՄ վարչությունը, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները,
1-խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք,
2- կասեցնում է ԵԿՄ վարչության նախագահի լիազորությունները,
3- վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին եւ անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար»,- նշվում է հայտարարությունում: