Ռոման Բերեզովսկին ևս կմասնակցի Երևանում կայանալիք Լեգենդների խաղին (տեսանյութ)
Հայկական ֆուտբոլի լեգենդ, դարպասապահ Ռոման Բերեզովսկին նույնպես կմասնակցի Լեգենդների խաղին, որը տեղի կունենա հուլիսի 8-ին «Հանրապետական» մարզադաշտում:
Բացի այդ, ֆուտբոլասերները հնարավորություն կունենան դիտել հայկական երկու լեգենդների՝ Ռոման Բերեզովսկու և Խորեն Հովհաննիսյանի խաղը համաշխարհային աստղերի հետ թենիսբոլի շրջանակում՝ հուլիսի 7-ին Ազատության հրապարակում անցկացվող ֆան-գուտոմ։
Հիշեցնենք` հանդիպումը կմեկնարկի ժամը 19:45-ին: