Հայաստանը լինելու է ամբողջ աշխարհի առաջին արտասահմանը‚ միայն թե Նիկոլի մազը չծռվի. Լեյլա տատիկ (տեսանյութ)
Հայաստանում համաժողովրդկան շարժման խորհրդանիշ դարձած Լեյլա տատիկն իր անկեղծ ցանկություններն է հայտնել:
«Խաղաղություն, արդարություն, օրենք, բժշկություն, դաստիարակություն: Հայաստանը լինելու է ամբողջ աշխարհի առաջին արտասահմանը»‚- ասաց նա և հավելեց ‚ որ կատարվում են իր բոլոր ցանկությունները. «Հիմա շատ գոհ եմ, շատ լավ եմ զգում, մենակ Նիկոլի մազը չծռվի»։