Իմ վերջին գրառումն է Facebook սոցցանցում. Սարգիս Գրիգորյան
Դերասան Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Իմ վերջին գրառումն է FB սոցցանցում… ինչո՞ւ, ասեմ: Ոչ մի երջանիկ, ոչ մի ուրախ ու կյանքով լի հայտարարություն, նկար, գրառում ես չեմ տեսնում: Միայն քաղաքականություն, միայն չարախոսություն, միայն հաշվեհարդար ու միայն սպառնալիքներ: Սարսափելի հոգեկան ապրումներ եմ ունենում յուրաքաչյուր գրառում կարդալուց ու խոսքը արդարության կամ անարդարության մեջ չէ այլ ջերմության, բարության, հոգու խաղաղության ու դրական լիցքերի, որոնք ի սպառ բացակայում են: ամեն անգամ FB մտնելիս սարսափում եմ, դժբախտանում եմ, տխրում ու հիասթափվում եմ: Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին, հիմար կամ խելոք, բայց չարով լցված անհամեմատ գերիշխող մտքերին: Ես կողմնակից եմ ժպիտին, ուրախ մտքերին, դրական քոմենթներին ու բարին քարոզող վիդիոներին: Օրս փչանումա FB մտնելուց հետո: Կներեք: Հաջողություն, բայց միայն FB ում, ես Ձեր հետ եմ ինչքան ուրախ ու գեղեցիկ վայր կա այնտեղ: Էստեղ շունչս չի հերիքում»: