13-ամյա դստեր դասընկերոջը ծեծելու համար տղամարդը տուգանվեց 30 հազար դրամով
Գեղարքունիքում տղամարդը տուգանվել է 30 հազար դրամով դստեր դասընկերոջը ծեծելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Թ.Ա.-ն փետրվարի 19-ին գնացել է մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոց եւ 13-ամյա դստերը ծաղրելու համար ծեծել վերջինիս դասընկերոջը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) և դատապարտել տուգանքի 30 հազար դրամի չափով: