ՀՀ քաղաքացին կոչ է արել ամերիկյան դատարանին հանել փողերի լվացման մեղադրանքը
ՀՀ քաղաքացի Ազատ Մարտիրոսյանը, ով մեղադրվում է ի շահ մեքենայաշինական Rolls-Royce հոլդինգի փողերի լվացման եւ կաշառք տալու մեջ, կոչ է արել Օհայո նահանգի դաշնային դատարանին հանել մեղադրանքը։ Մարտիրոսյանը պնդում է, որ ԱՄՆ օրենքներն ուղղակիորեն արգելում են փողերի լվացման մասին օրենքների արտատարածքային կիրառումը, հայտնում է Law 360 կայքը։
Հիշեցնենք, որ 62-ամյա Ազատ Մարտիրոսյանը Հայաստանի քաղաքացի է, նախկինում զբաղեցրել է Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Մարտիրոսյանը եւ Ռուսաստանի քաղաքացի Վիտալի Լեշկովը մեղադրվում են դավադրության եւ փողերի լվացման համար։