Սերժ Թանկյանն առաջին անգամ սկուտեր է վարել Սևանա լճում (լուսանկար)
Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում Սեւանից նոր լուսանկար է տեղադրել: Իր միկրոբլոգի հերթական հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը. «Ես առաջին անգամ սկուտեր քշեցի Սեւանա լճում եւ ես կարծում եմ, որ կկրեմ այս հանդերձանքն ամեն օր արթնանալիս»:
Նշենք, որ հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը «Թավշյա հեղափոխությունից» հետո կրկին Հայաստանում է: Նա հայրենիք է ժամանել կնոջ՝ Անժելա Մադաթյանի հետ: