Ընդունված որոշումը 2015-2016թթ. ծրագրի տրամաբանական շարունակությունն է. ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին. Tert.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կվտ*ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչև 250 կվտ*ժ ծախսից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը՝ անդրադառնալով անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագնի՝ 10 դրամի չափով նվազեցնելուն և հարցին, թե նախկինում նման որոշում ինչու չէր կայացվում:
«Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-ից 30 տոկոսը: Սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերվող աջակցությունն ընկերության սոցիալական ծրագրերի գերակա ուղղություններից է:
Ընդունված որոշումը դեռևս 2015-2016թթ. իրականացված ծրագրի տրամաբանական շարունակությունն է»,-ասաց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: