Վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկան
Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ 67-ամյա Ս.Ղ-ն, հունիսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, վարելով «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան Բերձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ճամփեզրին վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 22-ամյա Ա.Ա-ին:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վրաերթի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերձոր քաղաքի շրջբուժմիավորում» ՓԲԸ: