ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» հիմնադրամի նախագահի տանն արված խուզարկության մասին տեղեկատվությունը
Մամուլում շրջանառվող լուրերը իրանականությանը չեն համապատասխանում: Այս մասին մեր խմբագրության հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) տանը խուզարկություններ են անցկացվում:
Նշենք‚ որ մամուլում լուրեր էին շրջանառվում‚ ըստ որոնց ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Գաբրիել Ջեմբերջիի տանը: Մասնավորապես «Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին գրել էր այդ մասին և նշել. «Գաբրիել Ջեմբերջիի տանը արված խուզարկությունը, հավանաբար, կապված է «Երևան» հիմնադրամի գործի հետ։ Քանի որ «Երևան» հիմնադրամը «Փյունիկ»-ի միջոցով բազմաթիվ ծրագրեր է իրագործել, ֆինանսատնտեսական համագործակցություններ են եղել»: