10 մլն դրամ հատուցում կտրամադրվի զոհված զինծառայողի ընտանիքին
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հանձնաժողովը որոշում է կայացրել հատուցում տրամադրել ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի ընտանիքին, ով զոհվել է 2017 թվականի մայիսի 10-ին: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հատուցումը միանվագ 10 միլիոն դրամ է, նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200.000 դրամ:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից փոխհատուցում է ստացել 37 զոհված զինծառայողի ընտանիք և 13 վիրավոր (հաշմանդամ) զինծառայող: