Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ուղերձում ասվում է․
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Անկեղծ շնորհավորում եմ Ձեզ 65-ամյակի կապակցությամբ:
Ձեր անձնական և գործնական որակները, ակտիվ պետական գործունեությունն ու վաստակած հեղինակությունը նպաստում են բարեկամ Հայաստանի խաղաղ և կայուն զարգացմանը:
Խորապես համոզված եմ, որ բելառուսա-հայկական կառուցողական համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի՝ մեր երկրների միջև ձևավորված վստաության ու փոխըմբռման հարաբերությունների շնորհիվ:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, երջանկություն ու շարունակական հաջողություններ»։