ՊԵԿ նախագահն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀԲ ներկայացուցիչը շնորհավորել է Դավիթ Անանյանին` ՊԵԿ նախագահի կարևոր պաշտոնը ստանձնելու առթիվ` ակնկալելով արդյունավետ համագործակցություն: