Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերն ավելի քան 88 մլն դոլար են գնել. ԿԲ-ի ամփոփումը
Հունիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88.058.779 ԱՄՆ դոլար՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 481.69 դրամ միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում վաճառվել 77.980.589 ԱՄՆ դոլար՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 482.87 դրամ միջին փոխարժեքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 15.600.000 դոլարի առք եւ վաճառք՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 482.33 դրամ միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Եվրոյի պարագայում պատկերն այսպիսին է. արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9.543.766 եվրո՝ մեկ եվրոյի դիմաց 556.87 դրամ միջին փոխարժեքով, վաճառվել է 14.477.000 եվրո՝ մեկ եվրոյի դիմաց 560.50 դրամ միջին փոխարժեքով:
Հունիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 55.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.7 մլն ԱՄՆ դոլար: