ԱԳ նախարարը բելառուս գործընկերոջը հորդորել է չնպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին (տեսանյութ)
Կարեւոր է, որպեսզի գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել ղարաբաղյան բանակցությունների համաձայնեցված ձեւաչափի բնականոն աշխատանքը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս մասին ասել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ժամանակ: ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ գործընկերները հանդիպել են այսօր՝ հունիսի 22-ին Մինսկում Արեւելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը շրջանակում: