Ցմահ ազատազրկման են դատապարտվել Պորոշենկոն և Ավակովը
Լուգանսկում ցմահ ազատազրկման են դատապարտել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նման որոշում է կայացրել Ուկրաինայի ժողովրդական տրիբունալը Լուգանսկում կայացած նիստի ժամանակ: Պորոշենկոյին մեղավոր է ճանաչել Դոնբասում ռազմական հանցագործությունների համար: Նրան հեռակա կարգով դատապարտել են ցմահ ազատազրկման:
Ռազմական հանցագործությունների համար մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ինչպես նաև երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:
Յադ ցանկում են նաև Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին, պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վիկտոր Մուժենկոն, ինչպես նաև նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը և գործող վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:
Նրանք բոլորը հեռակա կարգով դատապարտվել են ցմահ ազատազրկման: Նիստը կայացել է Լուգանսկի Թատերական հրապարակում:
Հատկանշական է, որ Ուկրաինայի սահմանադրությամբ ժողովրդական տրիբունալի ինստիտուտ նախատեսված չէ:
Ըստ այդմ, դատավորները հայտնել են, սակայն, որ բոլոր նյութերը կփոխանցվեն Ուկրաինայի գերագույն դատարան՝ պաշտոնական դատավճռի կայացման համար: Իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Կիևում իշխանության գան «մարդիկ, որոնք կիրագործեն Մինսկի համաձայնագիրը»:Արցախի կարգավիճակը և անվտանգությունը մեր հիմնական առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)