Բրեդ Փիթը պատրաստվում է վերցնել երեխաներին Ջոլիից
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի միջև երեխաների վերաբերյալ վեճը շարունակում է ավելի թեժանալ:Ջոլին մեկ շաբաթ դատարանը պարտադրել էր, որպեսզի վերջինս թւյլ տա, որ երեխաների հայրը ավելի հաճախ հանդիպի նրանց: Այժմ Բրեդ Փիթը անում է ամեն ինչ, որ երեխաները մնան իր կյանքում:
Հոլիվուդյան մեգաաստղերը շարունակում են երեխաներին՝ «բաժանել» իրար միջև:
Ամերիկյան US Weekly պարբերականի հաղորդմամբ Փիթը շատ դժգոհ է նախկին կնոջ պահվածքից:
Հունիսի 12-ին դատարանը որոշում է կայացրել, որ Անջելինա Ջոլին թույլ տա, որ երեխաները լիարժեք շփվեն իրենց հոր հետ:Եթե Ջոլին չկատարի դատարանի կայացրած որոշումը, նրան կզրկեն մայրական իրավունքներից:
Փիթի մտերիմներից մեկը ասել է, որ նա հոգնել է «լավ տղա» լինելուց և հավելել, որ դատարանը կարող էր որոշում կայացնել հօգուտ Ջոլիի, բայց Փիթը ապացուցել է, որ իր կողքին երեխաները միանգամայն ապահով են:
Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է 2016 թվականին: Նրանց բաժանման հիմանական պատճառն այն է եղել, որ Փիթի և երեխաներին հարաերությունները լարված են եղել: