Զոհրաբ Մնացականյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ (լուսանկարներ)

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում լուսանկարներ է հրապարել, որտեղ երևում է, որ Զոհրաբ Մնացականյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: