ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմ
ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2018-19 թթ. Առաջնությանը կմասնակցի 8 թիմ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մասնակցության հայտեր են ներկայացրել «Երեւանը» («Փյունիկ»), «Արարատ-Արմենիա», «Լոռի ՖԱ», «Արցախ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Բանանց» եւ «Արարատ» թիմերը:
Առաջնության խաղացակը եւ մեկնարկի վերաբերյալ տեղեկությունները ֆեդերացիան կհայտնի լրացուցիչ: