Վարչական վարույթ օտարերկրյա ուսանողների նկատմամբ՝ կեսգիշերին հրավառություն անելու համար
Հունիսի լույս 21-ին, կեսգիշերից 15 րոպե անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել: Կենտրոն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Անհաղթի փողոցում հրավառություն է։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քաղաքացու նշած վայր մեկնեց բաժնի հերթապահ խումբը։ Ձեռնարկված միջոցառումներով, կարճ ժամանակում հրավառություն կատարողները հայտնաբերվեցին և հրավիրվեցին ոստիկանության բաժին։
Օտարերկրացի ուսանողներ էին։ Գիրիդարան Պասադը ոստիկաններին հայտնեց, որ ընկերոջ ծննդյան օրվա առթիվ, հնդկական խորտկարանի դիմաց, ինքն է հրավառություն կատարել։
Փաստի առթիվ իրականացվում է վարչական վարույթ։
Կազմվել է համապատասխան արձանագրություն։