«Գյուղատնտեսության նախարարությունը փորձում էր վարչապետին ներկայացնել մի ցուցանիշ, որ իրականությանը չէր համապատասխանում». Հրաչ Բերբերյան (տեսանյութ)
«Գյուղատնտեսության նախարարությունը փորձում էր վարչապետին ներկայացնել մի ցուցանիշ, որ իրականությանը չէր համապատասխանում։ Այս տարի արտահանումները սկսել ենք մայիսի 15-ից, նախորդ տարի մենք արտահանումները սկսել ենք հունիսի 10-12-ից։ Եվ մայիսի 15-ի ցուցանիշներով վարչապետին ներկայացնել, որ այս տարվա արտահանումները 4-5 անգամ ավելի են, նշանակում է, որ կամ այդ մարդը թվաբանությունից է հեռու, կամ բնագավառից անտեղյակ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։