Վիրավորված զինծառայողները շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից
Արարատի մարզում հունիսի 19-ին «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակը բավարար է, նրանք շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ զինծառայողները բոլոր թեթև վնասվածքներ էին ստացել: «Կենտրոնական կլինիկական հոսպիտալ զինծառայողները տեղափոխվել էին հետազոտություններ անցնելու: Ոչ մի լուրջ բան չկա, այսօր կամ վաղը նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից»,-ասաց խոսնակը: