Մանե Թանդիլյանը չի լքի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, մենք էլ չեն ընդունի Մանե Թանդիլյանի հրաժարականը որպես կուսակցության փոխնախագահի։
Այդ մասին այսօր՝ հունիսի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Մանե Թանդիլյանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում մնալուն։
«Հիմա քանի որ հարցը կարգավորվեց, կարծում եմ նման հարց չկա, որովհետեւ կուսակցությունից դուրս գալը կապված է եղել նախարարի պաշտոնը լքելու հետ եւ ոչ թե կուսակցությունը լքելու հետ»,–ասաց Մարուքյանը
Դիտարկմանը, որ Թանդիլյանի հրաժարականի դիմումը որակվել է որպես սկզբունքային քայլ, սակայն հիմա հակառակ կարծիքներ են հնչում, նա ասաց. «Ես չեմ տեսել այլ կարծիքներ, ընդհակառակը, կա պահանջարկ, որ նա մնա եւ շարունակի պաշտոնավարել եւ այդպիսին է եղել նաեւ կուսակցության դիրքորոշումը, որը պահպանվել է։ Հիմա այս բոլորը այդ զկբունքային դիրքորոշման շրջանակներում են։ Պետք է ամեն բան անել, որ համակարգը բավարարի մեր քաղաքացիների պահանջներին, գիտենք, որ մեծ թվով մարդիկ դեմ են այդ համակարգին, բայց հիմա միակ լուծումը սա էր»։